Հանրապետությունում դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Գիշերը կդիտվի -4, ցերեկը՝ +9, երեկոյան՝+4 աստիճան ջերմություն։