Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի այս տարվա հաղթողը հայաստանցի մասնակից Ժաննա Խոջայանն է: Օլիմպիադային մասնակցել է 436 մարդ աշխարհի 13 երկրից: Այն իրականացվել է երկու փուլով. առաջին փուլն անցկացվել է մասնակից բոլոր երկրներում միաժամանակ` ստուգարքի ձեւով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը ներառել է ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, որոնք պահանջում են համապարփակ լուծումներ:
Երրորդ մրցանակին արժանացել են Անջելա Կոստիչը` Սերբիայից եւ Դեյան Գուտիչը` Բոսնիա-Հերցոգովինայից, ժամանել են Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները:
Օլիմպիադայի իրագործման համար ֆինանսական նրդրումներ են արել մի շարք խոշոր կազմակերպություններ, այդ թվում է նաեւ «Վիվա ՄՏՍ»-ը:
«Միկրոէլեկտրոնիկան տեխնոլոգիաների հիմքն է՝ սկսած կենցաղային սարքերից մինչեւ տիեզերականներ»,-վստահ է Ռալֆ Յիրիկյանը:
Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան հիմնվել է 2006 թվականին: Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա»-ն, իսկ գլխավոր գործընկերը՝ «Վիվա-ՄՏՍ»-ը:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում: