կարևոր
619 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 22:39

Արամ Ա. Կաթողիկոսի օրհնությամբ կաթողիկոսարանի կառույցները շարունակում են իրենց առաքելությունը

Արամ Ա. Կաթողիկոսի օրհնությամբ կաթողիկոսարանի կառույցները շարունակում են իրենց առաքելությունը

Հայ Եկեղեցու առաքելության իրագործման մեջ կարևոր դեր ունեն հավատացյալները եւ նրանց նյութաբարոյական ներդրումը։ Վերջին երկու տարվա ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի օրհնությամբ իրագործվեցին վերանորոգության ու վերադասավորման զանազան ծրագրեր՝ մեր Սուրբ Աթոռի զավակների բարերարության շնորհիվ։

«Թէեւ Վեհափառ Հայրապետին փափաքն էր իւրաքանչիւր ծրագիրի իրագործման աւարտին տեղի ունենար վերաբացման արժանի հանդիսութիւն, բարերարներուն ներկայութեան, սակայն վերջին տարիներուն թէ՛ համաճարակը, թէ՛ Արցախի պատերազմը եւ թէ՛ Լիբանանի իրավիճակը չարտօնեցին անոնց իրականացումը։

Արդարեւ, Հինգշաբթի, 2 Դեկտեմբեր 2021-ի երեկոյեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական եւ Քաղաքական ժողովներու աւարտին, Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, տեղի ունեցաւ Կաթողիկոսարանին կարեւոր կառոյցներու վերանորոգութեան առիթով հակիրճ հանդիսութիւն։

«Կիլիկիա» թանգարանի մուտքին, շրջապատուած առաջնորդ սրբազաններով, ժողովականներով ու միաբան հայրերով, Հայրապետը փոխանցեց իր պատգամը եւ ըսաւ, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բարերարները գործնապէս մասնակից կը դառնան մեր Ս. Աթոռին համազգային առաքելութեան։ Ան նաեւ ընդգծեց, որ հայ եկեղեցւոյ առաքելութիւնը հաւաքական առաքելութիւն է եւ իւրաքանչիւր հայորդի իր իւրայատուկ տեղն ու դերը ունի այդ առաքելութեան ճանապարհին վրայ։ Իր խօսքի աւարտին, Նորին Սրբութիւնը բարձր գնահատեց բարերարները՝ աղօթելով, որ Աստուած մեր եկեղեցւոյ ու ազգի բոլոր բարերարներուն պարգեւէ առողջութիւն ու արեւշատութիւն, որպէսզի անոնք կարենան շարունակել իրենց Աստուածահաճոյ ծառայութիւնը։

Նշենք, որ նախորդ երկու տարուան ընթացքին իրագործուեցան հետեւեալ կառոյցներու աշխատանքները.-

ա) Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի վերանորոգում, բարերարութեամբ Տէր եւ Տիկ. Յովսէփ Պոյաճեանի (Լոս Անճելըս)։

բ) «Կիլիկիա» թանգարանի վերանորոգում եւ վերադասաւորում, բարերարութեամբ Տէր եւ Տիկ. Կարօ Էշկիեանի (Լոս Անճելըս)։

գ) «Կիլիկիա» մատենադարանի վերանորոգում եւ վերադասաւորում, բարերարութեամբ Տէր եւ Տիկ. Տիգրան Ճիյէրճեանի (Մոնաքօ)։

դ) Հնատիպներու եւ ձեռագիրներու բաժանմունքներու հաստատում եւ վերադասաւորում, բարերարութեամբ դարձեալ Տէր եւ Տիկ. Տիգրան Ճիյէրճեանի (Մոնաքօ)»։