կարևոր
517 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 22:06

29 տարի առաջ Կապանի հաղթական օպերացիան լռեցրեց թշնամու տասնյակ ռազմական հենակետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

29 տարի առաջ՝ 1992թ. դեկտեմբերի 10-ին, իրականացվեց Կապանի օպերացիան, որի արդյունքում Կապան քաղաքի եւ մոտակա բնակավայրերի շուրջ ստեղծվեց անվտանգության գոտի: 1992 թվականին այդ օրերին Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի ղեկավարմամբ եւ ապագայում գեներալ-գնդապետ, իսկ այդ թվին միայն գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանատարությամբ ադրբեջանական մոտ մեկ տասնյակ ռազմական հենակետ լռեցվեց: Արդյունքում հակառակորդը զրկվեց Կապան քաղաքը ուղիղ նշանառության տակ պահելու հնարավորությունից:

Եթե չլիներ Կապանի օպերացիայի հաղթական ավարտը գուցե հերթը չէր հասնի Քարվաճառի ազատագրմանը: Հենց ազատագրված Քարվաճառում են ծանոթացել Մոնթեն եւ Խաչատուրովը: 1992 թվականից մինչ օրս անառիկ էր Սյունիքի սահմանները: Կապանում ու հարակից բնակավայրերում մի ամբողջ սերունդ մեծացավ առանց թշնամական կրակոց լսելու։ Այսօր արդեն նրանց զավակներն այդ կրակոցները պարբերաբար են լսում։

Սյունիքի համայնքի ղեկավարներն էլ անօրեն կալանավորվում են արդեն հայկական իրավապահ համակարգի միջոցով։ Փոխարենը օրեցօր տարածքներ են զիջվում թշնամուն, սակայն անորոշ է՝ ո՞վ է մեղավորը վտանգված առաջնագծի համար, ո՞վ է հրամաններ տալիս. խորհրդարանում Փաշինյանը կիսատ է բացում փակագծերը, բայց պարզելու ենթակա հարցեր դեռ շատ կան։ Պատերազմի ավարտից հետո էլ չեն դադարում թշնամու ոտնձգությունները, եւ իշխանության տված նահանջի հրամաններով ավելի է վտանգվում առանց այն էլ անպաշտպան հայրենիքը:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում: