կարևոր
505 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 21:44

Մեմֆիս Դեպայը մեկ ամիս չի լինի խաղադաշտում

Մեմֆիս Դեպայը մեկ ամիս չի լինի խաղադաշտում

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում (0։3) ծնկատակի ջլի վնասվածք է ստացել։ 27-ամյա ֆուտբոլիստը մեկ ամիս չի կարողանա օգնել Չավիի գլխավորած թիմին եւ խաղադաշտ կվերադառնա հունվարին:

Այս տարի «Բարսելոնան» դեռ պետք է խաղա «Օսասունայի», «Էլչեի» եւ «Սեւիլիայի» դեմ։ Դեկտեմբերի 14-ին էլ նախատեսված է ընկերական հանդիպում արգենտինական «Բոկա Խունիորսի» հետ։ Իսպանիայի առաջնության 15 խաղից հետո «Բարսելոնան» 23 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։

Դեպայն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։ Transfermarkt-ը Դեպայի տրանսֆերը գնահատում է 45 միլիոն եվրո։