կարևոր
1669 դիտում, 11 ամիս առաջ - 2021-12-10 20:46

30 տարի առաջ Արցախի ժողովուրդն ամրագրեց անկախ պետություն ունենալու իրավունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անկախության հանրաքվեի 30-ամյակի, մարդու հիմնարար իրավունքների եւ Սահմանադրության օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Ուղերձում նշված էր, որ չնայած 1991 թվականին անկախություն հռչակած Արցախն անցել է պարտադրված պատերազմի միջով, հաղթահարել  բազում դժվարություններ ու փորձություններ , սակայն մեր օրերում, վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրված է նաեւ Արցախի Հանրապետության ինքնորոշման հիմնախնդիրը:

ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»,«Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն» «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները ի դեմս միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, կոչ են արել տեսանելի քայլեր ձեռնարկել արցախահայության՝ ազատ ապրելու իրավունքից բխող պահանջների իրացման գործում:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում: