կարևոր
1777 դիտում, 11 ամիս առաջ - 2021-12-10 18:53

ՊՆ-ն հայտնել է Գեղարքունիքում զոհված զինծառայողի անունը

ՊՆ-ն հայտնել է Գեղարքունիքում զոհված զինծառայողի անունը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը՝ համապատասխանաբար՝ միջին և թեթև։

Ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, թշնամին հարձակում է գործել Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ 

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով երկու զինվոր էր վիրավորվել: