կարևոր
526 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 17:42

ժամանակավորապես դադարեցնել ակցիաները, մինչև սահմաններին տիրի խաղաղություն․ «Ահարոն Խաչատրյան» դաշինք

ժամանակավորապես դադարեցնել ակցիաները, մինչև սահմաններին տիրի խաղաղություն․ «Ահարոն Խաչատրյան» դաշինք

Ահարոն Խաչատրյան» դաշինքը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում ժամանակավորապես դադարացնել ակցիաները։

«Հաշվի առնելով սահմանային լարված իրավիճակը, խնդրում և կոչ ենք անում բոլորիդ չստեղծել արհեստական խոչընդոտներ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների և զինտեխնիկայի տեղաշարժի համար։

 Խնդրում ենք ժամանակավորապես դադարեցնել ակցիաները, մինչև մեր երկրի սահմաններին տիրի խաղաղություն։

Փա՛ռք ու պատիվ հայ զինվորին»։

Ավելի վաղ, հայտարարություն է տարածել «Միասնական Վարդենիս» դաշինքը, որով խնդրում և հորդորում էր բոլոր աջակիցներին առայժմ զերծ մնալ ճանապարհ փակելու գործողություններից:

Իշխանության քաղաքական բռնաճնշումների դեմ հայտարարություն են տարածել «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները, ինչպես նաև՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ դատապարտելով  նմանօրինակ բռնաճնշումները, որոնք խաթարում են և ստվեր են գցում արդար անցկացված ընտրությունների արդյունքների վրա։ 

«Տեղի ունեցողը երկրում առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, թշնամանքի մթնոլորտի հերթական դրսևորումն է: Իշխող քաղաքական ուժն այս կերպ է հակադարձում ժողովրդի կամքի դրսևորմանը: Դատապարտելով նման գործելաոճը՝ հայտարարում ենք, որ բոլոր մեթոդներով հակազդելու ենք բռնության նման դրսևորումներին և ամեն գնով պաշտպանելու ենք ժողովրդի կամարտահայտության արդյունքները»,- ասվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարության մեջ: