«Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով այսօր արտահերթ նիստ է հրավիրվել։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Միսակյանը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել ժամը 14:00-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել, ըստ որի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավոր՝ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն, ազատ կարձակվեն:
Սահմանադրական դատարանը հրապարակել է պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: