կարևոր
721 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 16:35

Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը ազատության մեջ են. Քիչ առաջ նրանք դուրս եկան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: 

Նշենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ արձակվել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը: Նրա նկատմամբ կիրառվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ  Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն: