կարևոր
457 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 15:24

Մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու

Մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու

Դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերությունից հայտնում են, որ խնդիրը գտնվում է ընկերության համապատասխան բաժնի մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վճարային քարտերում առկա երթերը կարող եք օգտագործել՝ մինչև դրանց սպառվելը։ Պատճառած անհարմարությունների համար՝ կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-նշում է հայտարարությունում։

Verelq News-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ասաց, որ սպասարկող սերվերը, որի ծրագրային ապահովումը իրականացրել է ուկրայինական «ЛОТ» ընկերությունը և որը տեղադրվել էր մետրոպոլիտենում 2009 թ-ից, ըստ նախագծողների ուներ 5-8 տարի աշխատանքային ռեսուրս։ Շահագործման ողջ ընթացքում համակարգում առաջացել են բազմաթիվ թերություններ, որոնք շտկվել են ընկերության մասնագետների կողմից:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջին տեխնիկական խնդիրն առաջացել է ուղևորների քարտերի լիցքավորման համակարգում սույն թվականի հոկտեմբերի 8-ին (շահագործման սկզբից 12 տարի անց) որը, ցավոք, մետրոպոլիտենի և հրավիրված մասնագետների կողմից հնարավոր չի եղել վերացնել։

«Տեղեկացնում եմ, որ սերվերային համակարգի փոխարինումը ենթադրում է չարդարացված զգալի ծախսեր, քանզի մոտ ապագայում մայրաքաղաքի հանրային տրանսպորտն անցնելու է միասնական վճարային համակարգի, որում ինտեգրվելու է նաև Երևանի մետրոպոլիտենը»,-հավելեց նա։