կարևոր
2734 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 14:30

Թշնամին հարձակում է գործել հայկական մարտական դիրքերի վրա. ՊՆ

Թշնամին հարձակում է գործել հայկական մարտական դիրքերի վրա. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, թշնամին հարձակում է գործել Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում թշնամին, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով երկու զինվոր էր վիրավորվել: