կարևոր
886 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 14:23

ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ն այս պահին համարվում է անօրինական. իրավաբան

ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ն այս պահին համարվում է անօրինական. իրավաբան

Այս պահին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները «պաշտոնապես» ունեն ընդամենը 35 մանդատ, և ընդդիմությունը չունի ԱԺ-ում 1/3-րդ ներկայացվածություն: ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ն համարվում է անօրինական: Հայտնում է Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Միսկարյանը. 

«Համաձայն ՀՀ Սահմանադրության ընդդիմադիր խմբակցություններին հատկացվում է մանդատների 1/3-րդը: ՀՀ ԱԺ-ն ունի 107 պատգամավոր: Հետևաբար ընդդիմությունը պիտի ներկայացված լինի առնվազն 36 մանդատներով:

Նույն խնդիրը ծագեց նախորդ գումարման ԱԺ-ում սակայն ՀՀ Սահմանադրության պահանջին դեմ գնալով անտեսվեց նույնիսկ հենց ընդդիմադիր ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի խմբակցությունների կողմից»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը հայտնեց, որ ընդդիմադիր Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին՝ նշելով, որ դուրս է գալիս «Պատիվ ունեմ» խմբակցությունից ու գործելու է որպես անկախ պատգամավոր։