կարևոր
1885 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-10 14:03

Սա կամ դիտավորություն կամ էլ հանցավոր անփութություն. դատական նիստ չի նշանակվել, իսկ Մխիթար Զաքարյանն էլ ազատ չի արձակվել

Սա կամ դիտավորություն կամ էլ հանցավոր անփութություն. դատական նիստ չի նշանակվել, իսկ Մխիթար Զաքարյանն էլ ազատ չի արձակվել

Մինչ այս պահը դատական նիստ չի նշանակվել, իսկ Մխիթար Զաքարյանն էլ ազատ չի արձակվել։ Սա կամ դիտավորություն է կամ էլ հանցավոր անփութություն։ Հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Երեկ ՍԴ որոշումից ԱՆՄԻՋԱՊԵՍ հետո Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեր առանց որևէ այլ որոշման՝ հենց ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ, քանի որ համարվում է անօրինական կալանքի տակ պահվող։

Չնայած դրան, ավելնորդ ձգձգումներից խուսափելու համար երեկոյան միջնորդություն ենք ներկայացրել դատարան՝ Մխիթար Զաքարյանին անհապաղ կալանքից ազատելու պահանջով։

Մինչ այս պահը դատական նիստ չի նշանակվել, իսկ Մխիթար Զաքարյանն էլ ազատ չի արձակվել։

Սա կամ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ է կամ էլ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆ։

Երկու դեպքում էլ հանցագործություն է, ուստի դեռևս ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ անհապաղ ազատ արձակել ԱՊՕՐԻՆԻ կալանքի տակ պահվող Մխիթար Զաքարյանին…»:

Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ  Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն: