կարևոր
466 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 13:50

Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել փաստաթղթերը

Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել փաստաթղթերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են դիմում ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը։

2021 թվականին իրականացված ուսուցիչների վերապատրաստման գործընթացի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամաններով ձևավորվել են ատեստավորման հանձնաժողովներ` ուսուցիչների ատեստավորման գործընթացը սույն թվականի դեկտեմբերի 10-ից 27-ն իրականացնելու նպատակով։

2021 թվականին վերապատրաստված ուսուցիչները տարակարգ ստանալու համար կարող են դիմել ուսուցիչների ատեստավորման ավարտից հետո՝ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության պարագայում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանով սահմանված փաստաթղթերի ցանկին համապատասխան։

Փաստաթղթերի ընդունման գործընթացը կվերսկսվի 2022 թվականի հունվարի 16-ից։