կարևոր
1825 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-10 11:55

Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի. ՀՀ ՄԻՊ

Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի. ՀՀ ՄԻՊ

Անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում ունի իրական երաշխավորում՝ մինչև վերջ ու արժանապատիվ երաշխավորում: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:

«Սա է պետության ու բոլոր պաշտոնյաների աշխատանքի հիմնարար նպատակը:

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը ցանկանում եմ հատուկ արժևորել լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և իմ աշխատակազմի աշխատողներին, որոնք ամեն օր դեպի դրականն են փոխում իրենց միջավայրը, իրենց շրջապատող աշխարհը: Օգնում են մարդկանց, պաշտպանում նրանց։

Իրավունքների հարցում խտրականությունն ու կողմնապահությունը, կրկնակի ստանդարտներն ավելի են մեծացնում խնդիրները:

Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի»: