կարևոր
439 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 11:38

Սիմիդյանը նշանակվեց նախարար

Սիմիդյանը նշանակվեց նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ Սիմիդյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար», - նշված է հրամանագրում։

Սիմիդյանը մինչ այս զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Նշանակվել էր այս տարվա օգոստոսին:

Երեկ միաժամանակ զբաղեցրած պաշտոններից ազատվեցին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և Սիմիդյանը

Հիշեցնենք, որ Հակոբ Սիմիդյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։ 7-րդ գումարման ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն էր: 

 2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ։ 

Ծնվել է 1984թ. 20 ապրիլին Երևանում, սովորել է և 2004թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը: 

2005-2007 թթ. -ին աշխատել է  «Օրրան» ՀԿ-ում: 2009-2012 թթ.՝ «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ: 2013 թ. -ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրեն

2012-2017 թթ. -ին ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական էր, ապա՝ 2018 թ. -ից «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

2018-2019 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

2020 թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով

2018-2021 թթ. ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության քարտուղար

2021 թ. օգոստոսի 2-ից՝ Վարչապետի գլխավոր խորհրդական: