կարևոր
1249 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-10 11:33

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է 20 մահվան դեպք

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է 20 մահվան դեպք

Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 347 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 115:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 7767 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1464 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 20 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9229-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1208 է, ընդհանուր առողջացածներինը՝ 324 224, փաստացի բուժվողներինը՝ 8652: Մեկ օրում արվել է 6416 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 433 927 թեստավորում: