Կանգնիր Արցախի կողքին: Այս կարգախոսով, Արցախում առաջին անգամ հեռուստամարաթոն է անցկացվելու: Նախաձեռնությունը կյանքի է կոչվելու այսօր՝ դեկտեմբերի 10-ին:
Օրը պատահական չեն ընտրել: 30 տարի առաջ արցախահայությունը «Այո» ասաց անկախությանը: Եվ արդեն 30 տարի, չդադարող պատերազմի պայմաններում, Արցախում շարունակվում է անկախ պետականության կառուցումը: 2020թ-ի պատերազմից հետո էլ, Արցախում՝ այդ ճանապարհից չեն շեղվել: Աշխարհասփյուռ հայությանն ուղղված կոչն էլ՝ կարճ է. այդ պայքարում կանգնել Արցախի կողքին: