կարևոր
661 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 11:09

Արցախյան պետության ամրապնդումը և դրա միջազգային ճանաչումը բացարձակ առաջնահերթություններ են. ԱՀ ԱԳՆ

Արցախյան պետության ամրապնդումը և դրա միջազգային ճանաչումը բացարձակ առաջնահերթություններ են. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ Արցախի անկախության օրվա կապակցությամբ:

«30 տարի առաջ՝ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) կայացել է երկրի քաղաքական ապագային վերաբերող համահանրապետական հանրաքվե, որի արդյունքներով մասնակցած ընտրողների բացարձակ մեծամասնությունը (99,89 %) կողմ է քվեարկել անկախությանը։

Հանրաքվեն անց է կացվել այն ժամանակ գործող ազգային օրենսդրությանը, ժողովրդավարական ընթացակարգերին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները հանրապետության ամբողջ տարածքում հանրաքվե անցկացնելու համար։ Ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 82 %-ը։

Արցախյան պետության ամրապնդումը և դրա միջազգային ճանաչումը բացարձակ առաջնահերթություններ են Արցախի իշխանությունների և ժողովրդի համար, քանի որ ժողովրդի պահպանման և զարգացման կարևորագույն պայմանը և միջոցը միջազգային-իրավական սուբյեկտայնություն ունեցող ազգային պետության առկայությունն է։ Արցախահայության պայքարը հանուն սեփական անկախ պետականության, պայքար է հանուն ազատության, հիմնարար իրավունքների, խաղաղության, ինչպես նաև անվտանգ և արժանապատիվ ապագայի»։