Ազատագրական շարժումն այսօր առավոտյան մի շարք ակցիաներով պատասխան գործողություն է սկսել Փաշինյանի հայտարարության կապակցությամբ։
Շարժման մասնակիցները Արտաքին գործերի նախարարությունում են: Նրանք պահանջում են ԱԳՆ նախարարի հետ հանդիպում:
«Այսօրվա կառավարությունն ուղիղ քաղաքականություն է որդեգրել Արցախը թողնելու Ադրբեջանի կազմում:Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից մի հայտարարություն արեց, որով մատնեց այսօրվա կառավարության մտադրությունները․ մասնավորապես նա նշեց, որ 2016 թ-ից սկսած չկա ո՛չ գործնական, ո՛չ տեսական հնարավորություն Արցախն Ադրբեջանի կազմից հանելու։ Սա նշանակում է, որ այսօրվա կառավարությունն ուղիղ քաղաքականություն է որդեգրել Արցախը թողնելու Ադրբեջանի կազմում։ Ավելին, եթե 2016 թ-ին նման տեղեկատվություն կար, և իրենք էլ հասկացել էին, որ այդ խնդիրը կա՝ ինչո՞ւ էր այդ դեպքում 2019 թ-ին ամպագորգոռ հայտարարություն անում, որ Արցախը Հայաստան է և վերջ: Այսօրվա կառավարությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի և «նրանց նոտարի դեր ստանձնած Արմեն Սարգսյանի» ի վիճակի չեն ՀՀ շահերը ներկայցնել։ Մեր խնդիրն է հանրությանը ոտքի կանգնեցնել»,- հայտարարել է Արա Զոհրաբյանը:
Ըստ Շարժման մասնակիցների՝ Փաշինյանն Ազգային ժողովում արված իր հայտարարությամբ հաստատել է Արցախը հանձնելու իր մտադրությունը։