ՀՀ ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, շարունակում է դեկտեմբերի 7-ին մեկնարկած նիստի աշխատանքները:
Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված էր 24 հարց:
Օրակարգային հարցերի թվում են նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, հարկային օրենսգրքում, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում և մի շարք այլ իրավական ակտերում լրացումներ և փոփուխություններ կատարելու մասին նախագծերը:
Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելու դեպքում աշխատակցին աշխատավայրում գտնվել չթույլատրելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով ընդհուպ աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավունք տվող նախագիծը:
Քվեարկության կդրվի նաև չնույնականացված աղբյուրի տեղեկությունը տարածելիս ԶԼՄ-ին պատասխանատվությունից չազատելուն առնչվող օրենքի նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: