08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ հրապարակեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:
Դատարանը որոշեց անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին, նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել ստորագրությամբ չհեռանալը:
«Իմ հիմնական առաջնային խնդիրն այս պահին առողջությունս վերակագնելն է»,- դատարանի դահլիճից դուրս գալուց հայտնեց Արմեն Չարչյանը:
Հիշեցնենք, որ 5 ամսից ավել գտնվելով կալանավայրում՝ պորֆեսորի առողջական վիճակը վատթարացել էր. որոշ ժամանակ նա գտնվում էր հիվանդանոցում, դատարանն էլ փորձագիտական հանձնաժողով պետք է ձևավորեր, որպեսզի Արմեն Չարչյանի առողջական վիճակը գնահատվեր և կալանքի հետ անհամատեղելի համարվեր:
Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն: