կարևոր
1495 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-10 10:07

Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրում. Գալափ հարցումներ

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտության արդյունքի համաձայն շուրջ 1000 քաղաքացի պատասխանել է հարցերի, մասնավորապես՝ ինչպե՞ս են գնահատում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման հարյուր օրը՝ հունիսի 20-ի ընտրություններից հետո։

Ի տարբերություն 2018, 2019 թվականների, հսկայական տարբերություն կա Փաշինյանի աշխատանքի գնահատականի, այսօր բացասական գնահատականը անհամեմատելի է՝ շուրջ 35․4 տոկոս ընդհանրապես բացասական է գնահատել Փաշինյանի գործունեությունը։

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը նաև ներկայացրեց կառուցների, նախարարների աշխատանքին գնահատականը և ըստ ավանդույթի ամենաբարձ գնահատականը ստացել է Արման Թաթոյանը։

Քաղաքացիները նաև «Հայաստան» դաշինքի անդամներ Առուշ Առուշանյանին և Արմեն Չարչյանին համարել են քաղբանտարկյալներ։

Մանրամասն՝ տեսանյութում։