կարևոր
1237 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-10 09:38

Նռնակ է հայտնաբերվել

Նռնակ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 10-ին, ժամը 08։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրով փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին նռնակ է նկատել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը,  Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։