Դեկտեմբերի 10, տարվա 344-րդ (նահանջ տարիներին՝ 345-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 21 օր։
1817 թ. – Միսսիսիպին դարձավ ԱՄՆ-ի 20-րդ նահանգը։
1830 թ. – ծնվել է Էմիլի Դիքինսոնը, ամերիկացի բանաստեղծուհի (մահ. 1868 թ.)։
1901 թ. – հանձվեցին առաջին Նոբելյան մրցանակները։
1924թ.- հիմնադրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
1948 թ. – ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
1954 թ. – ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունվեց Մոնտեվիդեոյի բանաձևը, որով օժանդակվեց էսպերանտոյի միջազգային լեզվի թեկնածու լինելը։
1991 թ. – Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե և ազգաբնակչության մոտ 98 %-ը կողմ քվեարկեց անկախության օգտին։
2009 թ. – թողարկվեց Angry Birds համակարգչային խաղը։
2009 թ. – տեղի ունեցավ «Ավատար» ֆիլմի պրեմիերան։
2010 թ. – մահացել է Մայքլ Հակոբ Հակոբյանը, ամերիկահայ ռեժիսոր և գրող, Հայոց ցեղասպանության վերապրող (ծն. 1913 թ.)։