կարևոր
487 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-10 00:05

Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ

Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ

Հանրապետությունում դեկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում դեկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Գիշերը կդիտվի +1,ցերեկը՝ +9, երեկոյան՝ +5 աստիճան ջերմութուն։