կարևոր
655 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-09 23:21

Մխիթար Զաքարյանին կալանքից ազատելու միջնորդություն է ներկայացվել․ պաշտպան

Մխիթար Զաքարյանին կալանքից ազատելու միջնորդություն է ներկայացվել․ պաշտպան

Միջնորդություն ենք ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու մասին։ Տեղեկացնում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Մխիթար Զաքարյանն արդեն մի քանի ամիս է ապօրինի պահվում է կալանքի տակ։

Չնայած որ առանց միջնուրդության անգամ դատարանը պարտավոր է նրան անհապաղ ազատ արձակել, սակայն միջնորդությունը ներկայացրել ենք, որպեսզի անհարկի ձգձգումներ չլինեն։

Հուսով եմ, որ գոնե հիմա դատարանն արագ կարձագանքի և չի սպասի հրահանգների»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել, ըստ որի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավոր՝ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն, ազատ կարձակվեն:

Սահմանադրական դատարանը հրապարակել է պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: