կարևոր
1414 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-09 22:08

Աղմկոտ դահլիճում քննարկվեց ու մերժվեց ծանր վիրավորանքն ապաքրեականացնելու մասին նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանական հերթական նիստն անցնում էր անսովոր հանգիստ մթնոլորտում, գուցե քանի որ հիմա արդեն պատգամավորները գիտեն ինչպես է դահլիճում աղմուկն առաջանում: Անսովոր հանգիստ մթնոլորտում էլ մեկնարկեց հայհոյանքի մասին ընդդիմադիրների նախաձեռնության քննարկումը:

Նախորդ գումարման խորհրդարանը իր վերջին նիստում իշխող ուժի նախաձեռնությամբ քրեականացրել է ծանր վիրավորանքն ու հայհոյանքը: «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է այն նորից ապաքրեականացնել:Վարդանյանը պնդում է՝ օրենքը դեմ է խոսքի ազատությանը, հակասահմանադրական է, ինչը նաեւ օմբուդսմենն է նկատել ու վիճարկել այն Բարձր դատարանում: Այդ դեպքում ինչու ընդդիմությունը չի սպասել ՍԴ-ի որոշմանը:

Նախագիծը ստացել էր գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը, սակայն «Հայաստան» խմբակցությունն այն առաջնահերթ էր համարել ու պնդել, որ ներառվի լիագումար նիստերի օրակարգում:

Փոխադարձ մեղադրանքները երկրորդ շրջափուլ մտան նույն դերակատարների մատուցմամբ:Աղմուկի մասին ԱԺ փոխխոսնակի կարճ դասախոսությունը արդյունք չտվեց. նիստը շարունակվեց թեժ մթնոլորտում: Նախագծի հեղինակ Աղվան Վարդանյանը հրաժարվեց շատերին արձագանքել, որովհետեւ...

Ծանր վիրավորանքի դեպքում կշարունակի գործել քրեական պատասխանատվությունը. «Հայաստան» խմբակցության նախագիծը չընդունվեց. իշխանականները դեմ էին: Ընդդիմադիրներն էլ դեմ քվեարկեցին 2022 թվականի պետական բյուջեի նախագծին. ձեռնպահ էր միայն «Պատիվ ունեմ»-ից Իշխան Զաքարյանը:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։