կարևոր
2077 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-09 21:14

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին արգելվում է կցորդով ավտոտրանսպորտի տեղաշարժը

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին արգելվում է կցորդով ավտոտրանսպորտի տեղաշարժը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունից հայտնում են, որ ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային նշանակության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:Այս մասին տեղեացնում է jnews-ը։

Նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։