կարևոր
1552 դիտում, 8 ամիս առաջ - 2021-12-09 20:49

Վաղը չէ մյուս օրը թերթը պետք է հրապարակի հերքումը. Զախարովան հերքել է «Հրապարակ»-ի տված լուրը

Վաղը չէ մյուս օրը թերթը պետք է հրապարակի հերքումը. Զախարովան հերքել է «Հրապարակ»-ի տված լուրը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին հետ կանչելու մասին լուրերը:

«Հուսով եմ, որ թերթը... նրանց ժամանակ տանք մինչև վաղը չէ մյուս օրը…Վաղը չէ մյուս օրը նրանք պետք է հրապարակեն հերքումը, քանի որ կեղծ լուր են հրապարակել: Դա ճիշտ չէ, դա ապատեղեկատվություն է: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մեր դեսպանը շարունակում է աշխատել և կատարել երկրի ղեկավարությամբ սահմանված առաջադրանքները»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթը գրել էր. «Մեր տեղեկություններով, շուտով Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա Հայաստանում դեսպան է նշանակվել 2018 թվականի ապրիլին, և թվում է` «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի մեջ տեղավորվում է նրա հետկանչը, քանի որ դիվանագետների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է 3 տարով, և Կոպիրկինի 3 տարին արդեն լրացել է:

Սակայն եթե պետությունը գոհ է իր ներկայացուցչից, այդ պայմանագիրը, որպես կանոն, երկարացվում է: Իսկ ռուսական դեսպանները, որևէ «չեպե» չլինելու դեպքում, անպայման շարունակում են աշխատել դեսպանընկալ երկրներում: Այս դեպքում, ըստ ամենայնի, կան դժգոհություններ, և գործող դեսպանի հեռանալը նաև դրանով է պայմանավորված լինելու»։