կարևոր
1528 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-09 19:36

Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ազատ կարձակվեն. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ազատ կարձակվեն. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

««Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավոր ազատ կարձակվի:

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ:

Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն:

«Հայաստան» դաշինք

09.12.2021»:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ի ընտրություններից հետո ապօրինի կալանավորված են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը և Արմեն Չարչյանը: