կարևոր
634 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-09 18:52

ՍԴ որոշմամբ Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի. պաշտպան

ՍԴ որոշմամբ Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի. պաշտպան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ հենց այս պահին պատրաստվում է ներկայացնել դատարանին միջնորդություն՝ անհապահ դատական նիստ հրավիրելու եւ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով։

«ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը։ Այդ որոշման ուժով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի»,- գրում է Ալեքսանյանը։

Քիչ առաջ Սահմանադրական դատարանի որոշման մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։

«Մեր գործընկերներներին ԽԱՅՏԱՌԱԿ ապօրինի կերպով այսքան ամիս պահեցին կալանքի տակ, իսկ հիմա անհապաղ ազատ են արձակելու: Բարձր դատարանը այս անգամ ապահովեց սահմանադրական արդարադատություն»,- նշել է Վարդրանյանը: 

Հավելենք նաև, որ հունիսի 20-ի ընտրություններից հետո ապօրինի կալանավորված են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը և Արմեն Չարչյանը: