կարևոր
937 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-09 18:42

Կորոնավիրուսով պայմանավորված կայծակնային շախմատի առաջնության ստուգատեսը չի կայանա

Կորոնավիրուսով պայմանավորված կայծակնային շախմատի առաջնության ստուգատեսը չի կայանա

Արագ և կայծակնային շախմատի ընթացիկ տարվա աշխարհի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում՝ դեկտեմբերի 25-31-ը: Սակայն, ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը, նշած վայրում ստուգատեսը չի կայանա։ Պատճառը կորոնավիրուսի նոր շտամի տարածումն է, քանզի մասնակիցները պետք է մեկ շաբաթ մեկուսանային:

Մրցաշարին մասնակցելու էին նաև Հայաստանի շախմատիստները: Աշխարհի առաջնության մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմում է մեկ միլիոն ԱՄՆ դոլար:

ՖԻԴԵ-ն փնտրում է մրցումների անցկացման նոր հանգրվան:

Նման ձևաչափով առաջնությունները անցկացվում են 2012 թվականից: Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության գործող չեմպիոնը, դասական շախմատի թագակիր, նորվեգացի Մագնուս Կառլսենն է: