կարևոր
370 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-09 18:07

Դոմենիկո Տեդեսկոն` «Լայպցիգի» գլխավոր մարզիչ

Դոմենիկո Տեդեսկոն` «Լայպցիգի» գլխավոր մարզիչ

Դոմենիկո Տեդեսկոն նշանակվել է «Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնում։

Ինչպես տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը, 36-ամյա մասնագետի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս։

Տեդեսկոն փոխարինել է վերջերս պաշտոնից հեռացված Ջեսի Մարշին։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգը» 14 խաղից հետո վաստակել է 18 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը: