կարևոր
1693 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-09 17:53

Նախագահը ստորագրեց Ռոմանոս Պետրոսյանի ազատման հրամանը, շուտով նոր պաշտոն կունենա

Նախագահը ստորագրեց Ռոմանոս Պետրոսյանի ազատման հրամանը, շուտով նոր պաշտոն կունենա

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին Շրջակա միջավայրի նախարարից ազատելու մասին հրամանը:

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետ: 

Նշենք, որ 2018 թվականի հունիսի 1-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետ, իսկ 2020 թվականի հուլիսի 30-ին՝ ազատվել։

Նույն օրը նշանակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։ Պետրոսյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Հավելենք, որ քիչ առաջ, Տիգրան Ուլիխանյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից: