կարևոր
1438 դիտում, 8 ամիս առաջ - 2021-12-09 17:36

Փաշինյանի գլխավոր խորհրդականը կնշանակվի Ռոմանոս Պետրոսյանի փոխարեն

Փաշինյանի գլխավոր խորհրդականը կնշանակվի Ռոմանոս Պետրոսյանի փոխարեն

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանն ազատվել է իր պաշտոնից: Կրկին «Հայկական ժամանակը» հայտնում է, որ Սիմիդյանը նշանակվելու է Շրջակա միջավայրի նախարար: 

Նշենք, որ նա վարչապետի գլխավոր խորհրդական էր նշանակվել այս տարվա օգոստոսին:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ստացվել է Ռոմանոս Պետրոսյանին Շրջական միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու մասին վարչապետի առաջարկը։ Ռոմանոս Պետրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ Հակոբ Սիմիդյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։ 7-րդ գումարման ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն էր: Նաև Հակոբ Սիմիդյանը 2020թ.-ի հուլիսին նշանակվել էր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՀ կառավարության հետ կապերի գծով խորհրդական (հասարակական հիմունքներով):

 2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ։