կարևոր
1651 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-09 16:24

Բարսելոնան առաջին անգամ չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը

Բարսելոնան առաջին անգամ չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» կրած 0։3 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում։ «Բարսելոնան» խմբում գրավեց երրորդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։ «Բավարիան» 6 հաղթանակ տարավ։

«Նրանք գերիշխում էին, թեեւ մենք ենք միշտ ցանկանում գերիշխել եւ թելադրել մեր խաղը, բայց այս անգամ ամեն ինչ հակառակն էր։ Մենք ավելին պետք է պահանջենք մեզնից։ Այս պարտությունը պետք է շրջադարձային պահ լինի, որպեսզի փոխենք դինամիկան։ Մենք մրցունակ չէինք, բայց սա Չեմպիոնների լիգան է»։

«Բարսելոնան» 20 տարում առաջին անգամ չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը։ Երկրորդ տեղը գրավեց պորտուգալական «Բենֆիկան», որը 1 միավոր գերազանցեց «Բարսելոնային»։