կարևոր
463 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-09 15:55

Պաշտոնական Թբիլիսին մերժում է նախաձեռնությունը

Պաշտոնական Թբիլիսին մերժում է նախաձեռնությունը

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով դեկտեմբերի 10-ին կայանալիք նիստին, որը տեղի կունենա վաղը Մոսկվայում: Տեղեկությունը հայտնում է հանրային հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը։

«Մենք չենք դիտարկում այդ ձևաչափին մասնակցելու տարբերակը, և հետևաբար Վրաստանը ներկայացուցիչ չի ունենա դեկտեմբերի 10-ի հանդիպմանը», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: Վրաստանի արտաքին գերատեսչությունից նշել են, որ Թբիլիսին բազմաթիվ անգամ է բարձրաձայնել է այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը։ Պաշտոնական Թբիլիսին մերժում է նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Կրեմլի հետ:

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կմասնակցի այս նիստին արտգործնախարարի տեղակալի մակարդակով։ 

Հարավային Կովկասի պետությունների ու դրանց հարեւաններ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ այս ձեւաչափի հեղինակները համարվում են Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ ըստ որոշ փորձագետների՝ Իրանը:

Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան` որպես այս հանրապետությունների ամենամոտ հարևաններ, նրա դիտարկմամբ, նույնպես կշահեն դրանից։