Զինվորի տան առաջին բարեկամները՝ Հայ օգնության միությունը, այսօր մեզ հյուր էին: Այս մասին հայտնում են Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնից:
«Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն ընդունել է Հայ օգնության միությանը Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Սիլվա Յուզբաշյանին, Կենտրոնական վարչության ատենապետուհի Նաիրի Տերտերյանին, Հայ օգնության միության կենտրոնական վարչության հայաստանյան ներկայացուցիչ Համեստուհի Սասունյան-Բեջուքյան և հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Օֆելյա Գրիգորյանին:
Կենտրոնում շրջայցից հետո Հայկուհի Մինասյանը Հայ օգնության միության ներկայացուցիչներին պատմել է Զինվորի տան վերակառուցման և վետերանների հոսպիտալի կառուցման նախագծերի մասին: Զինվորի տան բարեկամները տեսել են նաև իրենց կառույցի աջակցությամբ ձեռք բերված շարժական ռենտգեն սարքը, որի առկայութան պայմաններում անհամեմատ հեշտացել է տղաների ռենտգեն հետազոտության գործընթացը: Անմիջապես իրենց սենյակներում հետազոտվում են, նկարն էլ թվային սարքի միջոցով տեղում ուղարկվում է ցանկացած բուժկենտրոն:
Հայ օգնության միությունը Զինվորի տան կողքին է եղել այն պահից, երբ կենտրոնը դեռ միայն գաղափար էր, ոչ թե իրականություն: Հայ օգնության միության ներկայացուցիչներն այսօր վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել լինել զինվորների և Զինվորի տան կողքին»: