17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 35 փողոցի 127/3 շենքի հանրակացարանի 6,7 և 8-րդ հարկերում ռումբ է տեղադրված:
Հրշեջներն ու պարեկները շենքից բնակիչներին տարհանել են, և կատարվում են որոնողական աշխատանքներ:
Նախնական տվյալներով Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են նաև ահազանգող քաղաքացուն, որը տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: