կարևոր
1525 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-09 10:45

Ընդդիմությունը դեմ քվեարկեց 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագծին

Ընդդիմությունը դեմ քվեարկեց 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագծին

Ազգային ժողովը 61 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ընդդիմությունից ձեռնպահ քվեարկեց «Պատիվ ունեմ»-ից Իշխան Զաքարյանը:

Երեկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել է, որ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին: Նշվում էր, որ ներկայացված նախագիծը պատշաճ կերպով չի արձագանքում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերները, հատկապես անվտանգային մարտահրավերները։ Տնտեսական աճի հաշվարկներն անիրատեսական են և նպատակ են հետապնդում ստեղծելու լավ ապրելու պատրանք, որպեսզի մեղմեն հասարակությունում աճող դժգոհությունը։

Բյուջեն, իր էությամբ, հակասոցիալական է։ Սոցիալական լարվածությունը մեղմելու փոխարեն այն խրախուսելու է, որ մեր հայրենակիցները շարունակեն մեկնել արտագնա աշխատանքի՝ նվազեցնելով ՀՀ տնտեսության պոտենցիալը, կամ, լավ կյանքի ակնկալիքով, ընդհանրապես լքեն հայրենիքը։

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ նիստին ներկայացրել էր լրամշակված նախագիծը, ըստ որի բյուջեի եկամուտները 2022 թվականին կկազմեն 1 տրիլիոն 947,8 մլրդ դրամ,  ծախսերը` 2 տրիլիոն 184 մլրդ դրամ, իսկ  պակասուրդը` 236, 2 մլրդ դրամ: