կարևոր
1183 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-09 10:22

Արդբեջանցիները կրակել են ՀՀ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ

Արդբեջանցիները կրակել են ՀՀ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ

Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ՀՀ սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Պատասխան գործողություններով թշնամու կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։