կարևոր
1489 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-09 09:58

Շարունակվում է Ազգային Ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ-ն շարունակում է Ազգայի Ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները:

Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 24 հարց: 

Օրակարգային հարցերի թվում են նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, հարկային օրենսգրքում, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում և մի շարք այլ իրավական ակտերում լրացումներ և փոփուխություններ կատարելու մասին նախագծերը: 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվել է մինչեւ 90 րոպե:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 16-ի 006-Ա, հոկտեմբերի 4-ի 010-Ա, հոկտեմբերի 25-ի 018-Ա, 019-Ա եւ 020-Ա որոշումներում: