կարևոր
1633 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-09 09:09

Այսօր դեկտեմբերի 9-ն է. աշխարհում նշվում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը

Այսօր դեկտեմբերի 9-ն է. աշխարհում նշվում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը

Դեկտեմբերի 9-ը տարվա 343-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 22 օր։

 

1717 թ. - ծնվել է Յոհան Յոախիմ Վինկելմանը, գերմանացի հնագետ (մահ. 1768 թ.)։

1824 թ. - Այակուչոյի ճակատամարտում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակով Պերուն գրեթե ապահովեց իր անկախությունը։

1883 թ. - ծնվել է Հակոբ Օշականը, արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ (մահ. 1921 թ.)։

1904 թ. - ծնվել է Արուս Ասրյանը, թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասանուհի, անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանի կինը։

1916 թ. - ծնվել է Քըրք Դուգլասը, ամերիկացի հանրահայտ դերասան, Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկը, ճանաչված դերասան Մայքլ Դուգլասի հայրը (մահ. 2020 թ.)։

1918 թ. - Հայ-վրացական զինված ընդհարում, որը տևեց մինչև դեկտեմբերի 31-ը։

1942 թ. - առաջին անգամ բեմադրվեց Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը։

1948 թ.- ՄԱԿ-ի գլխավոր ժողովը վավերացրեց ցեղասպանության պայմանագիրը (կոնվենցիա)։

1957 թ. - մահացել է Ռուզաննա Վարդանյանը, թատրոնի հայ դերասանուհի (ծն. 1898 թ.)։

1968 թ. - ամերիկացի գիտնական գյուտարար Դուգլաս Էնգելբարտը առաջին անգամ ցուցադրեց իր ստեղծած համակարգչային մկնիկը։

1991 թ. - Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (2014 թ.))։

1996 թ. - թողարկվեց Օպերա դիտարկիչի առաջին տարբերակը։

Աշխարհում նշվում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։