Հանրապետությունում դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Գիշերը կդիտվի +2, ցերեկը՝ +10, երեկոյան՝+5 աստիճան ջերմություն։