կարևոր
2875 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-08 23:36

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կան տուժածներ

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կան տուժածներ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 60 կմ հատվածում բախվել են Շենավան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Ստեփանյանի վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 2121 մակնիշի և Մուղնի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Սիրակ Մինասյանի վարած Toyota Corolla մակնիշի ոստիկանական համարանիշներով ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ 

Ս. Մինասյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Ոսկեվազ գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Խաչատրյանը և Նիվայի վարորդ Է. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: