կարևոր
658 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-08 23:16

Մեսսին կրկնել է Ռոնալդուի ռեկորդը

Մեսսին կրկնել է Ռոնալդուի ռեկորդը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի «Բրյուգեի» դեմ խաղում իրացրել է 11 մետրանոցը:

Արգենտինացի հարձակվողը Չեմպիոնների լիգայում իրացրել է 22-րդ 11 մետրանոցը և կրկնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը։

Մեսսին 22-ի փորձից 18 անգամ գրավել է դարպասը։ Ռոնալդուն ունի 19 գոլ և 3 անհաջող փորձ։