կարևոր
2134 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-08 22:42

Արտակարգ դեպք Երևանում. ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 17։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։25-ին, մարվել՝ 17։35-ին։ «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան այրվել է․ փրկարարները մայթեզրին հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդի դին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, քաղաքացիների հետ «Iveco» մակնիշի բեռնատարից դուրս բերել արգելափակված վարորդին, իսկ բեռնատարի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։