18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Ազգային ժողովից հայտնում են, որ քիչ առաջ ավարտվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հանդիպումը՝ Ադրբեջանում գտնվող գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ: «Հանդիպմանը մասնակցել է հարազատներից 10 հոգի՝ այդ թվում զինծառայողների մայրեր: Համաձայն պայմանավորվածության՝ այլ մանրամասներ չեն ներկայացվում»:
Հիշեցնենք, որ երեկվանից Երևանում և Շիրակում գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պաահնջելով Ալեն Սիոմնյանից բացատրություն տալ իր խոսքերի համար: Համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նշել էր. ես գերիներին համարում եմ, որ չկան, իմ համար չկան: Այդ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել և մոլորվել են և հավելել, որ բոլոր գերիների նկատմամբ պետք է քննություն իրականացվի, և քրեական պատասխանատվության ենթարկվեն։